Google ընկերությունը կդադարեցնի թարմացնել Android 4.x. Ice Cream Sandwich օպերացիոն համակարգով սմարթֆոնները՝ տեղեկացնում է Phone Arena-ն։

Դրանց օգտատերերը չեն կարող թարմացնել կամ ներբեռնել Play Store-ը, ինչը փաստորեն նշանակում է, որ Google-ը հրաժարվում է այդ օպերացիոն համակարգով մոդելներից։

Նշվում է, որ Android 4.x. Ice Cream Sandwich-ով աշխատող սմարթֆոնները կազմում են Android-սմարթֆոնների մեկ տոկոսը։ Samsung Galaxy Nexus-ի թողարկումից հետո համակարգը յոթ տարի է, ինչ գոյություն ունի։