Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում քննարկել է Թել Ավիվի գործողությունը Լիբանանի հետ սահմանին, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ ռազմական համագործակցությունը, հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Կրեմլի կայքը:

Հաղորդվում է, որ Նեթանյահուն տեղեկացրել է Իսրայելի զինված ուժերի կողմից Իսրայելի եւ Լիբանանի բաժանարար գծի երկայնքով գործողության մանրամասների մասին:

Ռուսական կողմը կարեւորել է տարածաշրջանում կայունության ապահովումը` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի համաձայն: Քննարկվել է նաեւ սիրիական հակամարտության կարգավորման թեման:

Նշվում է, որ որոշվել է երկու երկրների ղեկավարների հերթական անձնական հանդիպման հարցը քննարկել, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Իսրայելի պաշտպանության նախարարությունների փորձագետների հանդիպման հարցը: