Մարզերի անհամաչափ արգացումը Հայաստանի կարեւորագույն խնդիրն է: Այս մասին դեկտեմբերի 7-ից 8-ը Գյումրիում անցկացվող «Բարձր տեխնոլոգիաների խթանման միջոցով մարզերի հզորացում» խորագրով երկրորդ համաժողովի ժամանակ ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Անհամաչափությունը վերացնելու, մարզերի մրցունակությունը բարձրացնելու համար նա կարծում է, որ անհրաժեշտ է այնտեղ զարգացնել նորարարությունները, բարձր տեխնոլոգիաները եւ կրթությունը:

«Պետք է  պայմաններ ստեղծել, որպեսզի  մարզերում երիտասարդները որակյալ տեխնոլոգիական կրթություն ստանան եւ բարձր աշխատավարձի համար Երեւան չգնան: Այդ նպատակով կառավարությունը մտադիր է առավելագույն աջակցություն ցուցաբերել մարզերի տեխնոլոգիական կենտրոններին», - ասաց Ավինյանը:

Նա նաեւ հավելեց, որ պետք է նոր տեխնոպարկեր բացել. որոշ նախագծեր կսկսվեն արդեն 2019 թվականին:

«Հարկային օրենսդրության բարեփոխումները եւ կառավարության տնօրինության տակ գտնվող այլ գործիքները նպատակ ունեն նպաստավոր պայմաններ ստեղծել մարզերում նոր սթարթափերի ստեղծման եւ օտարերկրյա ներդրումների ներգրավման համար», - ասաց Ավինյանը: