Եմենում պատերազմը եւ տնտեսական կոլապսը հանգեցրել են նրան, որ երկրի բնակչության 53 տոկոսը կազմող 15.9 միլիոն մարդ, եթե անմիջապես  գործողություններ չձեռնարկվեն, սննդի եւ սովամահ լինելու խնդիրներ առջեւ են կանգնելու, հաղորդում է Reuters-ը`վկայակոչելով ՄԱԿ-ի զեկույցին:

Զեկույցը հրապարակվել է, երբ ՄԱԿ-ը հակամարտության կողմերին հավաքել էր խաղաղ բանակցությունների համար, որոնք պատերազմի օրվանից հետո երկու տարվա ընթացքում առաջին անգամ են կայացել:

Պատերազմը երկրում սովի հիմնական պատճառն  է, սակայն իրավիճակը ավելի է խորացնում սննդի բարձր արժեքը, գոյատեւման միջոցների բացակայությունը, գործազրկության բարձր աստիճանը:

Ուսումնասիրությունը անցկացվել է Եմենի իշխանությունների եւ միջազգային փորձագետների կողմից միջազգային IPC համակարգով, որը սովի գնահատման հինգ բալանոց սանդղակ է օգտագործում` 3-ը ճգնաժամ է, 4-ը՝  անհապաղ գործողությունների անհրաժեշտություն, 5-ը՝ աղետ:

Զեկույցի համաձայն, Եմենի մի քանի նահանգներ, որոնցից յուրաքանչյուրում մոտ մեկ միլիոն մարդ է ապրում, գտնվում են ճգնաժամի վիճակում եւ զրկված են մարդասիրական օգնությունից: Միեւնույն ժամանակ, 13 նահանգներ մարդասիրական աղետի եզրին են: