Փարիզում «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը գերազանցել է 480-ը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, հաղորդում է RT`հղում անելով BFMTV-ին:

 «Փարիզում արդեն ձերբակալվել է481 մարդ, 211 մարդ կալանավորված է», - ասել է վարչապետը:

Նախկինում հաղորդվել էր Փարիզում 354 ձերբակալվածի մասին:

Դեկտեմբերի 8-ին Ֆրանսիայում անցկացվում են «դեղին բաճկոնների» եւ նրան միացած ուժերի ակցիաները: