Honda-ի հետազոտական ինստիտուտի աշխատակիցը Քալիֆորնիական տեխնոլոգիական ինստիտուտի եւ NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի գիտնականների հետ ստեղծել է էլեկտրալիտի նոր տեսակ, որը թույլ կտա ստեղծել բարձր խտության լիցքավորմամբ եւ ցածր աշխատանքային ջերմաստիճանով մարտկոցներ՝ տեղեկացնում է Science-ը։

Իր այժմյան զարգացման մեջ ֆտորիդ-իոնային մարտկոցների նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է շատ բարձր ջերմաստիճան՝ ավելի քան 150՝ ըստ Ցելսիուսի։ Գիտնականներին հաջողվել է գտնել այս մարտկոցների էլեկտրաքիմիական այն բջիջը, որը ընդունակ է աշխատել ավելի ցածր ջերմաստիճանում։ Դա հնարավոր է դարձել քիմիական կայուն, հեղուկ էլեկտրալիտի շնորհիվ, որն ունի ֆտորի իոնների բարձր անցանելիություն եւ լայն աշխատանքային լարվածություն։ Դա միավորելով կոմպոզիտային կատոդի հետ, որն օգտագործում է պղնձից, լանտանից եւ ֆտորից նանոկառուցվածքով միջուկ՝ գիտնականները կարողացել են սենյակային ջերմաստիճանում թողարկել հետադարձ էլեկտրաքիմիական ցիկլը։

Honda-ում ակնկալում են, որ ապագայում այս հետազոտության հիման վրա ստեղծված մարտկոցները կարելի կլինի օգտագործել ավտոմեքենաներում եւ ուժային տեխնիկայում՝ գազոնահատիչներից մինչեւ գեներատորներ։