Դեկտեմբերի 9-ին Հայաստանի քաղաքացիները կորոշեն իրենց եւ իրենց երկրի ապագան:  Այս մասին դեկտեմբերի 7-ից 8-ը Գյումրիի տեխնոլեգիական կենտրոնում  անցկացվող  «Բարձր տեխնոլոգիաների խթանման միջոցով մարզերի հզորացում» խորագրով երկրորդ համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով, առաջիկա ընտրությունները որոշիչ դեր կունենան Հայաստանի քաղաքացիների ապագայի համար:

«Ես վստահ եմ, որ հայերը գիտակցում են, թե որքան վճռորոշ կլինի իրենց քվեարկությունը: Այն ամեն ինչ կորոշի»,- ընդգծեց դեսպանը:

Նա նշեց, որ ԵՄ-ն մտադիր է աջակցել Հայաստանին երկրի առջեւ կագնած մարտահրավերների հաղթահարման եւ ժամանակակից պետության կառուցման գործում:

Հայաստանի համար ամենանշանակալի մարտահրավերներից դեսպանն առանձնացրեց ժամանակակից տնտեսության պրոֆիլի կառուցումը, միջին եւ փոքր ձեռնարկություններում ներդրումները եւ մարզերի եւ մայրաքաղաքի զարգացման միջեւ բաժանման վերացումը:

«Միայն տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու միջոցով Հայաստանը կարող է բարգավաճել», - ավելացրեց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: