«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը չի կարող մասնակցել վաղը կայանալիք ԱԺ ընտրությունների քվեարկությանը, քանի որ դեռևս չի ստացել ՀՀ քաղաքացիություն, այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքի իր էջում․

«Ինչպես հայտնի է, ս.թ. նոյեմբերի 21-ին ՀՀ վարչապետը ստորագրել է ինձ ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

Սակայն մինչ օրս ես ՀՀ քաղաքացիություն չեմ ստացել և այդ պատճառով վաղը՝ դեկտեմբերի 9 -ին, չեմ կարող մասնակցել քվեարկությանը»։