Հայաստանի համար դժվար կլինի բարձր տեխնոլոգիաների մրցավազքում մրցակցել այլ երկրների հետ: Այս մասին դեկտեմբերի 7-ից 8-ը Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում  անցկացվող  «Բարձր տեխնոլոգիաների խթանման միջոցով մարզերի հզորացում» խորագրով երկրորդ համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Եվ, այնուամենայնիվ, նա նշեց, որ երկիրը իր խելացի, տաղանդավոր քաղաքացիների շնորհիվ հաջողության հասնելու հնարավորություն ունի:

«Հենց սա՝ մարդկային կապիտալը, առավելություն է,  եւ կրթական համակարգի որակի բարելավումը կօգնի երկրին ավանդական մոդելից անցում կատարել  հանքարդյունաբերության ոլորտի, բարձր տեխնոլոգիական տնտեսության շեշտադրումներով», - ասաց Սվիտալսկին:

Տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի քաղաքացիների տաղանդի իրացումը կնպաստի միջազգային ասպարեզում երկրի մրցունակության բարձրացմանը: