ՌԴ Ռոստովյան մարզի Նովոշախտինսկ քաղաքում իններորդ դասարանի երկու աշակերտներ ժամադրել են զուգահեռ դասարանի տղային եւ դաժանորեն ծեծել նրան, իրենց կարծիքով «սխալ» հագուստի համար՝ տեղեկացնում է Life Shot-ը։

Ծեծկռտուքը դադարեցվել է միայն կողքով անցնող աղջկա խնդրանքից հետո՝ հավանաբար վայրենիները վախեցել են, որ կարող են պատահաբար սպանել տղային։

Երիտասարդին, որը մի քանի օր է սովորել այդ դպրոցում Վորոնեժի մարզից տեղափոխվելուց հետո, կանչել են մարզադաշտ եւ պահանջել հանել բաճկոնը։ Բայց նա դա չի արել, որից հետո երկեւսը հարձակվել են նրա վրա եւ սկսել են ծեծել։ Եւս երկու նրանց հասակակիցներ կանգնել եւ հետեւել են, թե ինչ է տեղի ունենում, իսկ մեկն էլ ամեն ինչ նկարահանել է։

Ծեծված տղան ուղեղի ցնցում է ստացել եւ գտնվում է հիվանդանոցում։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Եւ այս ամենը «փալասի» պատճառով՝ իբր նորեկն «անհրաժեշտ» ապրանքանիշի հագուստ չի կրել։

Հայտնի է, որ ծեծող տղաներից մեկը ըմբշամարտով է զբաղվում, իսկ մյուսը մեղադրվել է գողության մեջ։ Ռոստովյան մարզի ՆԳՆ-ն հետաքննում է միջադեպը։