Եվրամիությունը Հայաստանին 40 մլն եվրո կտրամադրի հյուսիսային շրջանների զարգացման համար: Այս մասին դեկտեմբերի 7-ից 8-ը Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում  անցկացվող  «Բարձր տեխնոլոգիաների խթանման միջոցով մարզերի հզորացում» խորագրով երկրորդ համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով, մոտ ապագայում Հայաստանի կառավարության հետ ֆինանսավորման մասին համապատասխան համաձայնագիր կստորագրվի: Միջոցները կուղղվեն Շիրակի, Տավուշի եւ Լոռու մարզերում բիզնեսի զարգացմանը:

«Եվրամիությունը մտադիր է աջակցել Հայաստանին մարզերի անհամաչափ զարգացումը վերացնելու համար», - ասաց նա:

Այս միջոցները, ըստ նրա, ներդրվելու են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում: