Փարիզում, որտեղ շարունակվում են «Դեղին բաճկոնների» հակակառավարական ակցիաները, զրահատեխնիկա են բերել, գրում է The Guardian-ը:

Ըստ հրատարակության քաղաքում կարգի պահպանման համար ոստիկանության մոտ 8 հազար աշխատակից է աշխատում: Հաղորդվում է, որ իրավապահները արգելափակել են Փարիզի կենտրոնական շրջանները, այդ թվում Ելիսեյան պալատի հարակից փողոցները:

Associated Press-ը հաղորդում է, որ այս հատված է փորձել ներթափանցել  ակցիայի մասնակիցների մի խումբը, բայց ոստիկանությունը կանգնեցրել է նրանց՝ արցունքաբեր գազ եւ վահաններ կիրառելով:

Ցուցարարների պայուսակներն ու ուսապարկերը խուզարկում են՝ առգրավելով դիմակները, որոնք կարող են պաշտպանել արցունքաբեր գազից, սաղավարտները, ինչպես նաեւ առարկաներ, որոնք կարող են օգտագործվել նետման համար:

Վերջին տվյալների համաձայն, 514 մարդ ձերբակալվել եւ հարցաքննվել է, նրանցից 272-ը կալանավորված է:

Ֆրանսիայում անկարգությունները շարունակվում են հոկտեմբերի կեսերից:

Զանգվածային ակցիաների ֆոնին հանրապետության կառավարությունը հայտարարել է  վառելիքի գների բարձրացման վեցամսյա մորատորիումի մասին: