70-ամյա Գագիկ Մուրադյանը 33 օր տևած իր քայլարշավը դեկտեմբերի 7-ին ավարտել է այնտեղ, որտեղից սկսել էր՝  Գյումրիի կենտրոնական հրապարակում։ Նա այդ օրերի ընթացքում շրջել է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում, եղել է Արցախում, ապա Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերն անցնելով՝ հասել է Երևան, այնուհետև Արագածոտնի մարզով վերադարձել Շիրակի մարզկենտրոն:

Նա հայտարարել է, որ Գյումրի-Ստեփանակերտ-Գյումրի քայլարշավն ակցիա էր, որի նպատակն է՝ Գյումրին տեսնել առանց տնակների:

«Հիշողության ղողանջներ» ՀԿ ղեկավար Գագիկ Մուրադյանը դարձյալ ոտաբոբիկ եկել էր հարգելու երկրաշարժի զոհերի հիշատակը: