Համացանցում հայտնվել է Sphere Ebbasta ռեպերի համերգի մահացու հրմշտոցի տեսանյութը: Համերգը տեղի է ունեցել Իտալիայի Անկոնա քաղաքից քիչ հեռու, գրում է MIGnews-ը:

Կադրերում երեւում է մարդկանց մեծ քանակություն, որոնք փորձում են ելքին հասնել: Երեւում է, որ մարդիկ պարզապես ընկնում են գետնին, իսկ նրանց անմիջապես կոխկրտում են:

Իտալիայի ՆԳ նախարար Մատեո Սալվինին ասել է. «Հավանական է, որ ակումբում ավելի շատ մարդ է  եղել, քան սպասվում էր, քանի որ ակումբը կարող է 900-ից քիչ մարդու տեղավորել»: