Կարդինալ Անջելո Բեչիոն կատարել է 1990-ական թվականներին Ալժիրի քաղաքացիական պատերազմի ժամանակ սպանված 19 վանականների, միանձնուհիների եւ մի շարք այլ կաթոլիկներին սրբերի շարքը դասելու արարողակարգը՝ տեղեկացնում է Associated Press-ը։

Զոհված հոգեւորականները Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից նահատակներ են ճանաչվել։

Կարդինալն արարողությունը կատարել է Ալժիրի մայրաքաղաք Օրանի Նոտր Դամ Դե Սանտա Կրուզ տաճարում։

Ֆրանսիացի վանականները առեւանգվել էին Ալժիրի հարավում գտնվող Տիբիրին մենաստանից եւ 1996թ․ գլխատվել էին։ Հոգեւորականների սպանության մեջ մեղադրվել էին արմատական խմբավորումները, սակայն ականատեսները հայտնել էին, որ այդ հանցագործության համար պատասխանատվությունը կրում են Ալժիրի զինված ուժերը։