Հայաստանի կառավարությունը մտադիր է ամեն կերպ աջակցել այն ընկերություններին եւ մասնավոր անձանց, որոնք ձգտում են փոխել աշխարհը եւ նոր փորձ ստեղծել ՏՏ ոլորտում։ Այս մասին Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում դեկտեմբերի 7-8-ը կայացած «Մարզերի ուժեղացումը՝ բարձր տեխնոլոգիաների խթանման միջոցով» 2-րդ համաժողովում հայտարարեց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը

Նա նշեց, ու հայկական տեխնոլոգիական ընկերությունները եւ ՏՏ-մասնագետները պետք է լինեն բարձր տեխնոլոգիաների ալիքի վրա, եւ ոչ թե՝ ալիքի տակ։

«ՏՏ ոլորտում հաջողության հասնում են նրանք, ովքեր ստեղծում են նոր փորձ, ոչ թե հետեւում են ուրիշի փորձին։ Կառավարությունը սպասում է հեղափոխական ՏՏ-որոշումների, որոնք ընկերություններին եւ մասնագետներին թույլ կտան գրավել միջազգային շուկաներ»,- նշեց Արշակյանը։

Ինչպես նաեւ, շարունակեց նա, կառավարությունը մտադիր է աջակցել այն փոքր եւ միջին ձեռնարկություններին, որոնք ձգտում են խոշորանալ եւ դառնալ համաշխարհային հսկաներ, դրանով իսկ նպաստելով հայկական տնտեսության առաջընթացին։

«Համարեք, որ սա պետության կողմից համագործակցության առաջարկ է ձեզ»,- հավելել է նախարարի պաշտոնակատարը։