Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յիլդիրիմը կարծում է, որ Մոսկվայի եւ Անկարայի սերտ հարաբերությունները տարածաշրջանում անվտանգության եւ կայունության երաշխիք են՝ տեղեկացնում է Haberler-ը։

Բացի այդ, Յիլդիրիմը նշել է, որ պետք է դիմակայել «ցանկացած տեսակի կասկածելի նախաձեռնություններին եւ գործողություններին, որոնք կարող են սասանել տարածաշրջանում անվտանգությունը»։

Ավելի վաղ հայտնում էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արգենտինայում G20-ի ժամանակ Վլադիմիր Պուտինին առաջարկել է Իդլիբի հարցով եւս մեկ գագաթաժողով կազմակերպել։