ԱՄՆ պետական քարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ պաշտպանում է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցչի պաշտոնում Հիզեր Նոյերթի թեկնածությունը՝ տեղեկացնում է MIGnews-ը։

Պոմպեոն Twitter-ում ընդգծել է, որ հավանում է Նոյերթի թեկնածությունը եւ գոհ է, որ նա է առաջադրվել այդ պաշտոնում։

Նա նշել է, որ Նոյերթի հետ արդեն երկար ժամանակ է աշխատում եւ նրան լիովին վստահում է։