Կյանքի 92-րդ տարում մոսկովյան քաղաքային հիվանդանոցում մահացել է իրավապաշտպան, Մոսկվայի Հելսինկյան խմբի նախագահ Լյուդմիլա Ալեքսեեւան՝ տեղեկացնում է RT-ն։

Մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Միխայիլ Ֆեդոտովի խոսքերով՝ վերջին ժամանակներս Ալեքսեեւան «դժվար էր հաղթահարում հիվանդությունը, սակայն նրա ոգին, ինչպես միշտ, «մարմնից ավելի ամուր եւ ցանկացած հիվանդությունից ավելի ուժեղ էր»։

Նա հավելել է, որ Ալեքսեեւան «մինչեւ վերջին վայրկյանները» իրավապաշտպան մնաց։