Տոկիոյում բացվել է ռոբոտացված անձնակազմով Dawn անունով սրճարան։ Հաստատության կազմակերպիչները ոգեշնչվել են ապագա աշխարհի մասին Time of Eve անիմացիայով, որտեղ ամբողջ աշխատանքն իրականացնում են մեխանիկական սարքավորումները մարդկանց կառավարմամբ։ Եթե փորձը հաջողվի, ապա հաստատությունը պաշտոնապես կբացվի 2020 թվականին, փոխանցում է Hightech-ը։

Սրճարանում աշխատում են հաշմանդամություն ունեցող տասը մարդ։ Նրանցից յուրաքանչյուրին հիվանդությունը թույլ չի տալիս տեղաշարժվել։

Սակայն հատուկ նրանց համար Ory ստարթափը կառուցել է OriHime-D ռոբոտներին, որոնց կառավարման համար բավական է հետեւել օպերատորի աչքի շարժմանը։ Սարքավորումները կարող են շարժվել սրահում եւ պատվերներ առաքել։ Նրանցում ներկառուցված է տեսախցիկ, դիսփլեյ, բարձրախոս եւ դինամիկ, որ ապահովեն ներկայության էֆեկտ։