ԲՀԿ ցուցակով առաջադրված Տիգրան Ուրիխանյանը իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է, որ գողացել են իր ձայները։

«Ուշադրությու՜ն, անհայտացել են իմ օգտին քվեարկած քաղաքացիների ձայները։

Սույնով տեղեկացնում եմ լրատվամիջոցներին և սպասում եմ իրավապահների և ԿԸՀ֊ի արձագանքին։ Սա միայն մեկ տեղամասում ( 4/40)։ Աստված գիտի էլ քանի տեղ ու քանի ձայն են գողացել։ Հերթով ստուգում ենք ու բացելու ենք»,- գրել է նա։