«Գահերի խաղեր» սերիալում «բարձր դասը» ողջ մնալու ավելի շատ հնարավորություններ ունի, քան «ցածր դասը», իսկ իրենց տերերին հավատարիմ մնացած վասալները միջինում երկու անգամ ավելի քիչ են ապրում, քան դավաճանները, գրում է N+1 վկայակոչելով Injury Epidemiology-ին:
Ավստրալիայի Մաքվայրա համալսարանից բժիշկներ Ռեյդար Լիստադը եւ Բենջամին Բրաունը որոշել են վերլուծել «Գահերի խաղեր» սերիալի կերպարների մահվան պատճառները եւ ողջ մնալու հնարավոր պատճառները:
Հետազոտողներն իրարից անկախ դիտել են 7 եթերաշրջանների բոլոր 67 սերիաները, վերլուծել են imdb.com կայքի բաց տվյալները եւ մեծ թվով կերպարների սոցիոդեմոգրաֆիկ տվյալներն են հավաքել:
Գիտնականները «մետաքսե օձիքներին» են դասել ինտելեկտուալ գործունեությամբ զբաղվող մարդկանց՝ վաճառականների, կառավարիչների, քաղաքական գործիչների, հոգեւորականների, իսկ «կաշվե օձիքներին»՝ մարդկանց, որոնք աշխատում են ձեռքերով, մասնավորապես ֆերմերներին եւ զինվորներին:
Հեղինակները սերիալի կերպարներին բաժանել են ըստ սոցիալական կարգավիճակի՝ «ցածր դասի» եւ «ազնվածին»:
Գիտնականները սերիալի 330 կերպարների մասին տեղեկություններ են հավաքել:
Նրանցից 237-ը (72 տոկոս) տղամարդիկ էին, 226-ը՝ (69 տոկոս) — «ցածր դասի», եւ 196-ը (59 տոկոս) — «կաշվե օձիքներ»:
7-րդ եթէերաշրջանի վերջում կերպարների կեսից ավելին մահացած էր: Եվ նրանցից միայն երկուսն են բնական մահով մահացել: Ամենատարածված պատճառը վնասվածքներն էին, դչանցից մահացել է 137 մարդ(մահացածների 74 տոկոսը): Շատ կերպարների էլ այրել կամ թունավորել են:
Գիտնականները գնահատել են նաեւ ողջ մնալու հավանականությունը կախված նրանց սեռից, սոցիալական կարգավիճակից, վասալային հավատարմությունից եւ էկրանին հայտնվելու հաճախականությունից:
Պարզվել է, որ ավելի երկար են ապրել կանայք, «ազնվածինները», կերպարներ, որոնք հազվադեպ են հյատնվել էկրանին եւ ուխտադրուժ վասալները: