Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին ողջունել է Հայաստանի խորհրդարանական հաջողված ընտրությունները՝ դրանք նկարագրելով որպես «հարեւան երկրում ժողովրդավարական փոփոխությունների միտում»։

Հասեմին հույս է հայտնել, որ նոր կառավարության ձեւավորմանը կհետեւեն Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ընդլայնումը՝ տեղեկացնում է Mehr-ը։

Նշելով, որ հաեւանների հետ հարաբերությունները միշտ հատուկ տեղ են զբաղեցնում Իրանի արտաքին քաղաքականության մեջ, քանի որ դրանք կարեւոր ազդեցություն ունեն տարածաշրջանի բոլոր երկրների կայունության, բարգավաճման եւ անվտանգության վրա, Հասեմին ընդգծել է, որ աշխարհագրորեն մոտ լինելու արդյունքում Իրանի եւ բոլոր հարեւանների միջեւ հաստատվել են խորը մշակութային ու պատմական կապեր, ինչին Թեհրանը մեծ նշանակություն է տալիս։