Amnesty International (AI) իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը «խանձված հողի քաղաքականություն»  իրաքյան եզդիների նկատմամբ վարելու համար, ինչպես նաեւ ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դեմ, փոխանցում է DW-ն՝ վկայակոչելով կազմակերպության հրապարակած զեկույցը։

Փաստաթղթում ասվում է, որ ահաբեկիչները մեղավոր են եզդիների զանգվածային սպանությունների եւ նրանց գոյության հիմքերի ոչնչացման համար։

Զեկույցում նշվում է, որ այն բանից հետո էլ, երբ Իրաքը ռազմական հաղթանակ է տարել ԻՊ–ի դեմ, այդ հանցագործությունները թույլ չեն տալիս եզդիներին վերադառնալ հայրենի վայրեր։