ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ չի խոստացել արտահանձնել ԱՄՆ–ում բնակվող մուսուլմանական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենին, հայտարարել են Սպիտակ տանը։

«G20–ի ժամանակ նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը նա իր վրա պատասխանատվություն չի ստանձնել արտահանձնել Ֆեթուլահ Գյուլենին»,–ասել է Սպտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, փոխանցում է «Գոլոս Ամերիկին»։   

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ Վաշինգթոնը քննարկում է Գյուլենի արտահանձնման հնարավորությունը, ում Անկարան մեղադրում է 2016 թվականի պետական հեղաշրջման փորձի մեջ։