Ղրղզստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում սատարում է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, փոխանցում է «Spunik-Ղրղզստանը»։

«Այս տարի ՀԱՊԿ–ում նախագահությունը փոխանցվել է Ղրղզստանին, եւ ես արդեն ընդունել եմ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարին [Ստանիսլավ Զասին], մենք խոսել ենք, եւ ես ստորագրել եմ համապատասխան որոշումը»,–հայտարարել է Ժեենբեկովը՝ հավելելով, որ, իր կարծիքով, ՀԱՊԿ–ի նման կարեւոր եւ անհրաժեշտ կառույցն առանց գլխավոր քարտուղարի թողնելն անկարելի է։

Հիշեցնենք, որ Ստանիսլավ Զասի թեկնածության աջալցությամբ են հանդես եկել Ղազախստանն ու Տաջիկստանը: