Գերմանացի օրենսդիրները քննարկում են տեղական մուսուլմանների համար «մզկիթի հարկ» ներդնելու հնարավորությունը, ինչը համարժեք է  գերմանացի քրիստոնյաների եկեղեցական հարկերին:

ՔԴՄ ներկայացուցիչ Թորստեն Ֆրեյը Die Welt  թերթին հայտնել է, որ մզկիթի հարկը կարեւոր քայլ է, որ թույլ կտա Գերմանիայում իսլամին ազատվել օտարերկրյա պետությունների ազդեցությունից:

Գերմանիայում եկեղեցական հարկերը գանձվում են կաթոլիկներից եւ բողոքականներից՝ եկեղեցական միջոցառումները ֆինանսավորելու համար:

Գերմանիայում նման հարկի բացակայության պատճառով մզկիթները նվիրատվություններից կախվածություն ունեն, ինչը մտահոգություն է առաջացնում օտարերկրյա կազմակերպությունների եւ կառավարությունների կողմից հնարավար ֆինանսավորման տեսանկյունից՝  բարձրացնելով հիմնարար գաղափարախոսությունների առաջխաղացման հարցերը: Օրինակ՝ անհանգստություն է առաջանում Կրոնների գործերով թուրք-իսլամական միության (DITIB)՝ Գերմանիայում գտնվող թուրքական կառավարության ստորաբաժնման ազդեցության աճի կապակցությամբ:

Պաշտոնական տվյալնմերով՝  Գերմանիայում 4,34-ից մինչեւ 4,7 մլն մուսուլման է ապրում: