Նոյեմբերի դրությամբ տարվա սկզբից Հայաստան է ներկրվել 65133 ավտոմեքենա։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունում։  

2017 թվականին հանրապետություն է ներկրվել 38260 ավտոմեքենա։ 2016 թվականին Հայաստան է ներկրվել 26538 ավտոմեքենա։ Վիճակագրությունից երեւում է, որ ներկրվող ավտոմեքենաների թիվը տարեցտարի ավելանում է, ինչը հանգեցրել է ՃՏՊ–ների քանակի աճի։