Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG)  դիմել են Սիրիայի իշխանություններին, որ նրանք վերահսկողություն սահմանեն այն տարածքների նկատմամբ, որոնք իրենք լքում են՝ մասնավորապես, Մանբիջի նկատմամբ, որ պաշտպանեն այն թուրքական ներխուժումից, փոխանցում է RT–ն։    

Դրանում նշվում է, որ քրդական ջոկատները կկենտրոնանան Եփրատ գետի արեւելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վրա։

Դեկտեմբերի 25-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ թուրքական իշխանությունները մտադիր են որքան հանրավոր է արագ ռազմական գործողություններ սկսել Եփրատից արեւելք ընկած հատվածում։