Արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Կրակոցներ կան, բայց քիչ են: Կարելի է ասել՝ իրավիճակը կայուն է: Ինչպես գիտեք, տոնական օրերին մենք կրկնակի զգոնություն ենք ցուցաբերում, եւ Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն վերահսկել իրավիճակը»,- ասաց Դավիթ Բաբայանը: