Երաժշտական պրոդյուսեր Անդրեյ Ռազինը հայտնել է, որ Կրիս Կելմիի հարազատները որոշել են նրան թաղել առանց հրապարակային հրաժեշտի արարողության։

Նշենք, որ Կրիս Կելմին կյանքից հեռացել է 63 տարեկանում։

«Ցավով ստիպված եմ հայտնել, որ Կրիս Կելմիի հարազատները որոշել են նրան թաղել առանց ընկերների հետ հրաժեշտի։ Վիճարկել այդ որոշումը չեմ կարող, բայց ես կտրականապես նրանց հետ համաձայն չեմ»,-գրել է Ռազինը Instagram-ի իր էջում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Նրա խոսքով, այդ որոշումը տխրեցրել է իրեն. «Ցավում եմ, Կրիսը մեծ արտիստ էր եւ արժանի էր, որ նրան հրաժեշտ տան մեծարանքով»,-նշել է նա։

Կրիս Կելմին իր ստեղծագործական ճանապարհն սկսել է 1970-ականներին, հանդես է եկել այնպիսի խմբերում, ինչպիսիք են «Նահանջ ամառ», «Ավտոգրաֆ», «Ռոք ատելիե» եւ այլն։ Նրա ստեղծագործություններից առավել հայտնի են «Գիշերային ռանդեվու»-ն (Ночное рандеву), «Հոգնած տաքսի»-ն (Усталое такси), «Լեդի բլյուզ»-ը։