The Grand Tour հեռուստաշոուի հայտնի վարող Ջերեմի Քլարքսոնը կազմել է ավտոմեքենաների հակավարկանիշը, որը նա 2018 թվականին ներկայացրել է բրիտանական The Sunday Times-ի իր սյունակում: Այս պարբերական խորագրի ներքո Քլարքսոնը մանրամասն ներկայացրել է վատագույն հնգյակը, հայտնում է RG-ն: 

Բրիտանացու կարծիքով՝ ամենից տանուլ տված տարբերակն է Fiat 500 - Abarth 695 Rivale-ի լիցքավորված տարբերակը: Ջերեմին այս ավտոմեքենան քննադատել է ծայրահեղ կոշտ կախոցի, ղեկի մոտ անհարմար դիրքի եւ ուղղորդման անտանելի կայունության համար: Նույնիսկ մշակումը, որը հարգանքի տուրք է մատուցում Riva մոտորանավերին ու զբոսանավերին (Իտալիայի ազնվականական շքեղության խորհրդանիշը), Քլարքսոնի համար ծանրակշիռ փաստարկ չեն եղել:

Հակավարկանիշի երկրորդ տեղում է հայտնվել նոր սերնդի Audi Q8 քրոսովերը: Չնայած Քլարքսոնն ընդունում է, որ «տպավորված է Q8-ի չափազանց խելացի տեխնոլոգիաներով», նա, միեւնույն է, մեծ «գերմանացուց» քարը քարին չի թողնում. «Այս մեքենան սարսափելի BMW X6-ի անմիջական մրցակիցն է, ուստի համապատասխանում է միայն նրանց, ովքերը խելագարվել են»:

Ըստ Քլարքսոնի՝ սարսափելի ավտոմեքենաների ցանկում երրորդն է Dacia Duster քրոսովերը: Ընդ որում՝ խոսքը նոր սերնդի մոդելի մասին է: Անվանի լրագրողի գլխավոր պահանջները վերաբերում են «այլանդակ արտաքնին եւ թույլ շարժիչին»: Այն չընդունելը խորացնում է փաստը, որ թեստային Duster-ը ոսկեգույն էր ներկվել: «Ոչ ոքի չի հաջողվի «Դասթերը» վարել սահուն, հանդարտ, լռության մեջ եւ չվնասելով սեփական արժանապատվությունը»,- նշել է նա:

Չորրորդ տեղում հայտնված Mini 1499 GT հեչբեքը մեղադրվել է կախոցի համար, որն այնքան կոշտ է կարգավորված, որ շարժիչը չի կարող դրան համապատասխանել: «Դժվար է Mini 1499 GT-ն նկարագրելու համար ճիշտ բառ ընտրել: Բայց «սարսափազդուն» մոտ սահմանում է»,- նշել է Քլարքսոնը:

Եվ, վերջապես, քլարքսոնյան հակավարկանիշի 5-րդ հորիզոնականում է Volvo V60 ունիվերսալը: Հեռուստահաղորդավարի արտահայտությամբ՝ «ոչ մի բան ավելի լավ չի ցուցադրում, որ ձեր սեռական կյանքը զրոյական մակարդակում է, քան եթե խճուղով ընթանում եք այս ավտոմեքենայով»: Քլարքսոնը, միաժամանակ, ընդունում է «շվեդի» այնպիսի արժանիքները, ինչպես՝ ընդարձակ սրահը եւ ոճային դիզայնը, սակայն այն խարանում է իր «վհատ» դիզելային շարժիչը: