Նյու Դելիում 5 տոննա ավանդական կիչդի շիլա են պատրաստել: Հսկայական կաթսան տեղադրվել է Ռամիլա Մեյդան հրապարակում, որտեղ մոտ 25 հազար մարդ է հավաքվել, հաղորդում է  RG-ն:

Վիշնու Մանոհար խոհարարը պատմել է, որ ռեկորդային թվով բաղադրիչներ են պահանջվել. 400 կգ բրինձ, 100 կգ ոսպ, 350 կգ բանջարեղեն, 100 կգ հալած յուղ, 100 կգ բուսական յուղ, մի քանի հազար լիտր ջուր եւ 250 կգ տարբեր համեմունքներ:

«Ամեն երկիր իր ազգային ուտեստ ունի, իսկ Հնդկաստանը՝ ոչ: Ուրեմն թող այն լինի կիչդին», -ասել է Մանոհարը:

Կիչդին խաշած բրնձով եւ ոսպով կամ մաշ ձավարով խառնուրդ  է, որը բանջարեղենների հետ  տապակվում է յուղի մեջ: Այս ուտեստը համարվում է բնակչության ոչ հարուստ շերտերի ուտելիքը: Այն հայտնի է նաեւ Հնդկաստանի սահմաններից դուրս՝ բուսակերների խոհանոցի սիրահարների շրջանում: