Թաիլանդի իշխանությունները հրաժարվել են Սաուդյան Արաբիայից արտաքսել 18-ամյա Ռահաֆ Մոհամմեդ Քունունին, որը փախել է իրեն սպանել սպառնացող հարազատներից: Ավելի վաղ նա հրաժարվել էր իսլամից, ինչը ծայրահեղ ծանր հանցագործություն է համարվում իր հայրենիքում:

Աղջիկը պետք է ինքնաթիռով վերադառնար Քուվեյթ, որտեղ նրա ընտանիքն է ապրում, սակայն Ռահաֆը հունվարի 7-ին փակվել է Բանգկոկի օդանավակայանի հյուրանոցի սենյակում, հաղորդում մէ Русская служба Би - би -ն: Փախստականը հայտարարել է, որ իր ընտանիքը կսպանի իրեն՝ իսլամից հրապարակայնորեն հրաժարվելու համար:

Աղջկա խոսքերով, հարազատներն իրեն սպառնում էին սպանել ամենաչնչին մեղանչումների համար, և հիմա իր կյանքը վտանգված է։

Նախօրեին, հունվարի 6-ին, Թաիլանդի իշխանությունները հայտարարել էին, որ արտաքսելու են աղջկան իրենց երկիր այցելելու համար անհրաժեշտ վիզայի բացակայության պատճառով: Սակայն, նա ունի Ավստրալիայի վիզա, որտեղ էլ նա թռավ՝ քաղաքական ապաստան ստանալու: Նա մտադիր չէր մնալ Թաիլանդում, սակայն Բանգկոկում ինքնաթիռից դուրս գալու պահին նրան դիմավորել էր Սաուդյան դիվանագետը: Դրա հետ մեկտեղ, Բանգկոկում Սաուդյան դեսպանատունը հայտարարել էր, որ աղջկան կանգնեցրել են Թաիլանդի իշխանությունները՝ օրենքը խախտելու համար, եւ Սաուդյան Արաբիան դրա հետ կապ չունի:

«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Թաիլանդի կառավարությունը փորձում է պատմությունը շուռ տալ այնպես, ասես թե աղջիկը վիզա է խնդրել եւ նրան մերժել են։  Իրականում նա Ավստրալիա թռիչքի տոմս է ունեցել, նախապես չի ծրագրել այցելել Թաիլանդ »,-հեռուստառադիոհեռարձակման կորպորացիայի հետ զրույցում ասել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Ասիայի գծով փոխտնօրեն Ֆիլ Ռոբերթսոնը:

Նրա կարծիքով, եթե սաուդյան պաշտոնական ներկայացուցիչը կարող էր հրաժարվել ինքնաթիռի ելքի մոտ, որով ժամանել էր Ռահաֆը, սա նշանակում է, որ Թաիլանդի իշխանությունները Սաուդյան Արաբիայի հետ համատեղ են գործում:

Հանգստյան օրերին աղջիկը սոցիալական ցանցերում հրապարակել էր սեփական պատմությունը եւ լուսանկարը: «Իմ երկրում աշխատելու կամ սովորելու հնարավորություն չունեմ: Ես ուզում եմ ազատ լինել, ուզում եմ սովորել եւ աշխատել իմ ընտրությամբ: Ես պաշտպանություն եմ խնդրում հիմնականում հետեւյալ երկրներից` Կանադա / ԱՄՆ /, Ավստրալիա եւ Մեծ Բրիտանիա։ Ես խնդրում եմ նրանցից որեւէ մեկի ներկայացուցչին կապվել ինձ հետ », - ասել է նա։

Նա նաեւ տեղադրել է իր լուսանկարը, որտեղ նստած է հյուրանոցի սենյակում՝ դուռը կողպած:

Արդյունքում, Ռահաթի ճակատագրով մտահոգվել են Human Rights Watch-ում, եւ Թաիլանդի ներգաղթի ոստիկանության ղեկավար Սուրաչատ Հակպարնը խոստացել է, որ երկիրն աղջկան աաշտպանություն կտրամադրի։