Գենետիկորեն ձեւափոխված երեխաներ իբր ստեղծած չինացի գիտնական Հե Ցզյանկուին կարող է մահապատժի ենթարկվել: Այս մասին հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով The Telegraph-ին:

Ցզյանկուին ցնցել է հասարակայնությանը եւ գիտական ​​համայնքին՝ նշելով, որ 2018 թ.նոյեմբերին ինքը փոխել է էմբրիոնների գենոմը, որ ստացել էր ՄԻԱՎ-դրական տղամարդկանցից եւ նրանց կանանցից, որպեսզի երեխաները կարողանան խուսափել ՄԻԱՎ-ից: Գիտաժողովներին ունեցած մի քանի ելույթներից հետո գիտնականն անհետացել է: Արդյո՞ք նա իսկապես կարողացել է փոխել գենոմը, մինչեւ այսօր հայտնի չէ: Ինստիտուտում, որտեղ նա աշխատում էր, չգիտեին գենոմի փոփոխման փորձերի մասին:

Այժմ նա հսկողության տակ է գտնվում Շենչժեն քաղաքում: Նրա հետ շփված գիտնականների խոսքերով, Ցզյանկուին կարող են մեղադրանք առաջադրել կոռուպցիայի եւ կաշառակերության մասով, ինչի համար Չինաստանում կարող են մահվան դատապարտել: Բացի այդ, գենետիկորեն ձեւափոխված սաղմերի հետ աշխատելու սկզբունքներն արգելում են դրանք մարդու մարմնի մեջ տեղադրել:

Ցզյանկուին վաստակել է մոտ $50,000` գենոմի անընդհատականության տեխնոլոգիաների վաճառքից: Փորձագետները ենթադրում են՝ քիչ հավանական է, որ նա ֆինանսավորեր իր հետազոտությունները եւ փորձերը սեփական գրպանից: Բացի այդ, Ցզյանկուին մասնագիտությամբ ֆիզիկոս է եւ գենոմի հետ աշխատելու համար նա այլ մասնագետների օգնության կարիքը կզգար։