Համացանցում է հայտնվել նոր սերնդի Mercedes-Benz CLA սեդանի լուսանկարը։ Լուսանկարը հրապարակել է  Carscoops պարբերականը։ Մեքենայի պաշտոնական շնորհանդեսը կկայանա Լաս Վեգասում CES սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսի ժամանակ, փոխանցում է Autonews-ը։  

Նորույթը կառուցել են MFA ճարտարապետության հիմքով, որը ստեղծվել է հատուկ կոմպակտ դասի ավտոմեքենաների համար։ Նոր սերնդի CLA-ն ունի բումերանգի ձեւով կառուցված լուսադիոդային ցերեկային վազքի լույսեր։ Այժմ սեդանն ունի ավելի շեղ տանիք, ինչպես նաեւ սպորտային բամպերներ։ Ընկերությունում հայտարարել են, որ նորույթը կդառնա «իր դասի ամենաէմոցիոնալ մեքենան»։  

Mercedes-CLA-ն հագեցած է Interior Assistant գործառույթով, որը, ենթադրվում է՝ կաշխատի, երբ մեքենան շարժման մեջ չի լինի, որպեսզի չշեղի վարորդին։