Շուշիում, նախնական տվյալով, երեկ երեկոյան շմոլ գազից թունավորված 8–ամյա երեխայի վիճակը կայունացել է։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումից։

«Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը միջին ծանրության է»,– ասացին հիվանդանոցից։

Նշենք, որ ողբերգական դեպքի հետեւանքով մահացել են երեխայի ծնողներն ու 5–ամյա եղբայրը։ Ըստ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի՝ Շուշիի Հախումյան 1 շենքի N11 բնակարանում հայտնաբերվել են ամուսիններ Ս. Մ.-ի (ծնվ. 1986 թ.) և Ա. Ա.-ի (ծնվ. 1990 թ.), ինչպես նաև նրանց որդու՝ Ժ. Մ.-ի (ծնվ. 2014 թ.) դիերը: