Երեւանում, այսօր՝ հունվարի 9-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 10։55-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի 17 թաղամասի 8-րդ շենքի 1-ին հարկի թիվ 2 բնակարանից ծուխ է դուրս գալիս եւ անհրաժեշտ է հրշեջ փրկարարների կարիքը՝ պարզելու համար, թե ինչից է առաջացել ծուխը։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ժամանել են թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր նախ՝ կանխել են կրակի տարածումը, այնուհետեւ մարել այն, որից հետո հյուրասենյակում՝ հատակին, հայտնաբերել են տանտիրոջ՝ ամբողջովին մոխրացած ոտքերը, աջ ձեռքի մի հատված եւ գլուխը՝ մարմնից ամբողջովին անջատված։

Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Աղբյուրը հայտնում է նաեւ, որ ամբողջովին մոխրացած դիակի մոտ հայտնաբերվել է էլեկտրական ջեռուցիչ եւ, ըստ նախնական տեղեկությունների՝ կրակն առաջացել է դրանից: