Samsung-ի օգտատերերը բողոքում են, քանի որ չեն կարողանում Facebook հավելվածը իրենց սմարթֆոններից ջնջել, հայտնում է Bloomberg-ը։ Պարբերականը ուշադրություն է դարձրել այս խնդիրին այն բանից հետո, երբ Samsung Galaxy S8-ի օգտատերերից մեկը հայտնել է, որ ցանկացել է սոցցանցը ջնջել իր հեռախոսից, սակայն չի գտել այդպիսի տարբերակ։ Միակ հնարավոր տարբերակը հավելվածի աշխատանքի դադարեցումն է եղել։

Facebook-ի ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է, որ այդ գործառույթի անջատումը համարժեք է հավելվածի ջնջմանը, իսկ օգտատերերն անհանգստանալու կարիք չունեն, քանի որ սոցցանը չի հավաքի անձնական տվյալներ եւ չի պահպանի դրանք Facebook-ի ծառայությունում։ Samsung-ի ներկայացուցիչները եւս հաստատել են, որ օգտատերերը մտահոգվելու կարիք չունեն, հավելվածի ապակտիվացումը համարժեք է դրա ջնջմանը։