Ռուանդայում արգելել են մաշկի սպիտակեցման միջոցների վաճառքը։ Independent-ը հայտնում է, որ սպիտակեցնող քսուքներն ու օճառը հավաքում են խանութներից երկու ամիս անց այն բանից հետո, երբ կառավարությունում հայտարարել են, որ դրանց վաճառքը արգելվում է։  

Նախագահ Փոլ Քագամեն հայտարարել է, որ այդ միջոցները շատ վնասակար են առողջության համար, քանի որ դրանց բաղադրության մեջ քիմիական նյութեր կան։

Ռուանդայի արգելքին հետեւել է նմանատիպ միջոցների կիրառումը Հարավային Աֆրիկայում, Քենիայում եւ Գանայում, որտեղ վերոհիշյալ ապրանքների ներկրումն արգելված է։