Հունվարի վերջին Google Assistant-ը կգործի 1 միլիարդ էլեկտրոնային կրիչների վրա այն դեպքում, երբ մայիսին սարքերի թիվը կազմում էր ընդամենը 500 միլիոն, փոխանցում է Americaru-ն։

Սա 900 միլիոնով ավելին է, քան Amazon Alexa օգտատերերի թիվը։ Google Assistant-ի փոխնախագահ Մանուել Բրոնշտեյնի խոսքով՝ ամենամեծ տոկոսը կազմում են Android համակարգով սմարթֆոնները։

Google-ի ներկայացուցիչը նշում է, որ Assistant-ը այժմ աշխատում է 30 լեզուներով եւ հասանելի է աշխարհի 80 երկրներում։