Կոնգոյի նախագահ է ընտրվել ընդդիմադիր թեկնածու Ֆելիքս Չիսեկեդին, հայտնում է երկրի անկախ ընտրական հանձնաժողովը (CENI):

«Պարոն Ֆելիքս Անտուան Չիսեկեդի Չիլոմբոն ընտրվել է Կոնգոյի նախագահ»,- նշված է Twitter-ում հրապարակված հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Կոնգոյում նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին դեկտեմբերի 23-ին, բայց ընտրական հանձնաժողովը տեխնիկական պատճառներով տեղափոխել էր դեկտեմբերի 30. չէր հաջողվել ժամանակին հասցնել քվեաթերթիկներն ու արձանագրությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: