Reuters- ի տվյալներով, Ford եւ Volkswagen ավտոհսկաները շուտով կհայտարարեն դաշինքի ստեղծման մասին, որը թույլ կտա ընկերություններին միլիարդավոր դոլարներ տնտեսել՝ նոր տեխնոլոգիաներ մշակելիս:

Գործակալության տվյալներով, համաշխարհային դաշինքի ստեղծման մասին հնարավոր է հայտարարվի  Դետրոյթի ավտոսրահում: Միեւնույն ժամանակ, ավելի վաղ ընկերությունները հայտարարել էին, որ ցանկացած դաշինքի ստեղծում չի ենթադրում միաձուլում կամ բաժնետոմսերի փոխանակում:

Ավելի սերտ համագործակցության ձգտումը խոսում է առեւտրային լարվածության պայմաններում համաշխարհային ավտոարտադրողների վրա աճող ճնշման մասին։ Ընկերությունները ստիպված են վերանայել։ իրենց ռազմավարությունը։ Ընդ որում, համաշխարհային խոշորագույն շուկաներում՝ ԱՄՆ-ում եւ Չինաստանում, դանդաղումը հանգեցնում է ծախսերի կրճատմանը:

Մեկ այլ կարեւոր գործոն եւս` ավտոտրանսպորտին ներկայացվող աճող պահանջները: Դրանք, մասնավորապես, վերաբերում են փոխադրումների բնապահպանական կողմին: Համաշխարհային հանրությունն ավտոարտադրողներից պահանջում է նոր էլեկտրոմոբիլներ, ինչպես նաեւ ներքին այրման շարժիչներով տրանսպորտային միջոցի վերամշակում, ինչը թույլ  կտա նվազեցնել մթնոլորտում վնասակար արտանետումները: Եվ այս ոլորտում ակտիվորեն առաջ շարժվել, դրա հետ մեկտեղ՝ ծախսերի կրճատում ,հնարավոր է  ջանքերի համախմբմամբ։  

Գործակալության տվյալներով, Ford-ի եւ VW-ի միջեւ բանակցությունները շարունակվում են։ Ընկերությունները քննարկում են ինքնավար տեխնոլոգիաների եւ էլեկտրական տրանսպորտի ոլորտում համագործակցության մանրամասները: Ըստ աղբյուրների, ինքնավար տեխնոլոգիաների ոլորտի ռեսուրսները կմիավորվեն: Բացի այդ, VW-ն այդ ուղղությամբ ներդրում է կատարում Ford-ում: Խոսվում է նաեւ Ford-ի կողմից MEB Volkswagen-ի էլեկտրոմոբիլների պլատֆորմները  լիցենզավորելու մասին։

Ենթադրվում է, որ Volkswagen-ը մուտքի իրավունք կստանա առեւտրային Ford Transit կոմերցիոն ֆուրգոնի եւ Ranger պիկապի նկատմամբ, ինչպես նաեւ կարող է արտադրել իր ավտոմեքենաները Ford-ի գործարաններում, հաղորդում է Vesti-ն։