Հայուհի Մարի Մանուկյանը երդում է տվել որպես Միչիգան նահանգի խորհրդարանի անդամ:

Իր խոսքում Մանուկյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել իր համայնքի մարդկանց:

Մարիի հայրական եւ մայրական գծով նախապապն ու նախատատը վերապրել են Հայոց ցեղասպանությունը: