Իրավիճակը վերահսկվում է, սակայն ի տարբերություն հունվարի 9-ի, իրադրությունը արմատապես չի փոխվել: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ վկայակոչելով քաղաքապետարանի ընդհանուր կրթության վարչության պետի տեղակալ Անահիտ Մելքոնյանի հայտրարաությանը եւ մեկնաբանելով վերջին օրերին մայրաքաղաքի դպրոցներում եւ մանկապարտզեներում ստեղծված իրավիճակը:

Հիշեցնենք, որ Tert.am-ին տված հարցազրույցում է Մելքոնյանը նշել էր, որ ամանորյա տոներից հետո՝ հունվարին բոլոր դպրոցականները չէ, որ այցելեն են դպրոց: Այսպիսով, նրա խոսքով, հունվարի 8-ին գրանցվել է բացակաների ամենամեծ թիվը. Նուբարաշենում՝ 37 տոկոս, Կենտրոնում՝ 31 տոկոս եւ Ավանում՝ 30 տոկոս: Ընդ որում նա նշել է, որ հունվարի 9-ին իրավիճակը մի փոքր փոխվել է:

Քաղաքապետարանի աշխատակիցների կողմից անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դպրոցներում բացակայության տոկոսը 1,2 տոկոսով նվազել է, իսկ որոշ տեղերում՝ անգամ 10 տոկոսով:

«Վերջին տարիների վերլուծությունը ցույց է տալիս, որ ծնողները, սովորաբար, ամանորյա տոներից հետո  դասերի առաջին օրը ծուլանում են իրենց երեխային դպրոց ուղարկել ՝ հիմնավորելով նրանով, որ դպրոցի շենքը դեռ պետք  է ինչպես հարկն է տաքանա», -ասել է Մելքոնյանը՝ հավելով, որ ի սկզբանե նման խնդիր չկար, քանի որ ԿԳՆ կարգադրությամբ դպրոցները ձմեռային արձակուրդենրի ընթացքում ջեռուցվել են:

Դրա հետ մեկտեղ ըստ Մելքոնյանի մանկապարտեզներում իրավիճակը ճիշտ հակառակն է, քանի որ հունվարի 9-ի դրությամբ բացակայողների թիվն ավելացել է:

Այսպիսով տվյալների համաձայն, հունվարի 8-ին բացակայող երեխաների թիվը կազմել է գրեթե 40 տոկոս, իսկ հունվարի 9-ին նրանց թիվը ավելացել է մինչեւ 55 տոկոս:

Ըստ Մելքոնյանի՝ երեւույթը մի քանի պատճառ ունի: Ինչպես եւ առաջին դեպքում, այստեղ «մեղքը» նույնպես ծնողներինն է, քանի որ նրանք իրենց երեխաներին թողնում են տանը: