Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել։

NEWS.am–ի տեղեկություններով՝ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1–ի գործով։ Նախկին նախարարը ստորագրությամբ ազատ է արձակվել։

Հատուկ քննչական ծառայությունը չմեկնաբանեց տեղեկությունը։