Թուրքական լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ Անիի ավերակներ այցեկոլ զբոսաշրջիկների թվի աճի մասին։

Թուրքական «Անադոլու» գործակալությունը գրել է, որ ձմռանը Անկարայից Կարս «Արեւելյան ճեպընթացով»  Կարս ժամանող տեղացի զբոսաշրջիկների սիրված ուղղությունն է դարձել  Անին։

Նշվում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում հայտնված Անի այցելությունները ձմռնաը ավելացել են 3 անգամ։

Ցավոք, այս հրապարակման մեջ եւս բացակայում է «հայ» կամ «Հայաստան» բառը։ Նկարագրության մեջ հիշատակվում են պարսիկները, սելջուկները, ռուսները, վրացիները, սակայն հայերի մասին խոսք չկա։