Իսպանիայի ազգային հնագիտական թանգարանը հրապարակել է դեռեւս 2016-ին փորձաքննության ուղարկված հին եգիպտական մումիայի սքանավորման արդյունքները՝ տեղեկացնում է El Pais-ը։

Այն ժամանակ գիտնականները չորս ցուցանմուշ էին ուղարկել սքանավորման։ Մումիաները 15 ժամով էին տարել, որպեսզի այցելուները չնկատեին հավաքածուից կորուստները։ Դրանք ստուգել են նույն սարքերով, որոնք բժիշկներն օգտագործում են ախտորոշման համար։

Պարզվել է, որ մումիաներից մեկը պատկանում է հոգեւորական Նեսպամեդին, ով Պտղոմեոս II եւ, հնարավոր է, Պտղոմեոս III փարավոնների անձնական ակնաբույժն է եղել։

Մումիան 1925թ․ ձեռք էր բերել գիտնական Իգնասիո Բաուերը։

Գիտնականները կարծում են, որ Նեսպամեդը բավական հարուստ է եղել, քանի որ մումիան պատված է եղել թանկարժեք զարդերով եւ աստվածներ պատկերող հմայիլներով։