Զիմբաբվեում երեք մարդ հայտնվել է դատարանում, որոնք մեղադրվում են տապալված նախագահ Ռոբերտ Մուղաբեից 150 հազար դոլար գումարով ճամպրուկի գողության մեջ, հայտնում է BBC-ն:

Գողերը գումարը ծախսել են մեքենաների, տների եւ կենդանիների վրա: Մեղադրյալների թվում նաեւ Մուղաբեի ազգականուհին է, մյուս երկուսը հավաքարարներ են:

Մուղաբեն, որն այժմ 94 տարեկան է, 2017-ին ստիպված էր հեռանալ իր պաշտոնից: Մինչ այդ նա 37 տարի գնտվում էր իշխանության՝ սկզբում որպես վարչապետ, հետո որպես նախագահ:

Երեք կասկածյալները գրավի դիմաց ազատ են արձակվել: AFP-ն նշում է, որ չորրորդ կասկածյալը դեռ հետախուզվում է: