Թուրքիայի իշխանությունները ավելի քան 100 զինվորի կալանավորելու մասին կարգադրագիր են տվել, որոնք կասկածվում են իսլամական քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի հետ կապերի մեջ: Վերջինիս Անկարան մեղադրում է  2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձի մեջ, հաղորդում է Reuters-ը:

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ հրամայել է 50 կասկածյալների կալանավորել, որոնցից վեցը սպաներ են, իսկ մնացածը ռազմական  ակադեմիայի ուսանողներ, որոնք հեղաշրջումից հետո հեռացվել են:

Ադանա հարավային նահանգում դատախազները հրամայել են եւս  52 զինվորի կալանավորել, որոնցից 42-ը ծառայում են:

Ավելի քան 77,000 մարդ կալանավորվել է դատավարության ակնկալիքով, իսկ 150 հազար քաղաքացիական ծառայողները, զինվորականները եւ այլ քաղաքացիներ, հեղաշրջումից հետո զտումների շրջանակում աշխատանքից հեռացվել են:

Իրավապաշտպան կազմակերպությունները եւ Թուրքիայի արեւմտյան դաշնակիցները մտահոգություն են հայտնել ճնշումների կապակցությամբ, ասելով, որ նախագահ Թայիփ Էրդողանը ձախողված հեղաշրջումն օգտագործել է որպես այլախոհության  ճնշման պատրվակ: